Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափը փոփոխելու անհրաժեշտություն Ադրբեջանը առայժմ չի տեսնում


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն Ադրբեջանը առայժմ չի տեսնում:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «համանախագահները դեռեւս հնարավորություն ունեն դրսեւորելու ավելի վճռական դիրքորոշում»:

«Նրանք կարող են դա անել, եւ արդեն եկել է դա անելու ժամանակը: Այլ հակամարտությունների դեպքում դիրքորոշում արտահայտվում է, իսկ կոնկրետ այս դեպքում պատասխանատվությունը դրվում է կողմերի ուսերին», - ասել է Մամեդովը՝ ընդգծելով. - «Չգիտես ինչու՝ Կոսովոյի, Իսրայելի եւ Պաղեստինի պարագայում նման դիրքորոշում չկար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG