Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը թռչնի գրիպի դեմ պայքարի սարքավորումներ է տրամադրում Հայաստանին


Ուրբաթ օրը Հայաստանին փոխանցվեց Միացյալ Նահանգների կառավարության նվիրատվությունը` թռչնագրիպի ախտորոշման եւ արձագանքման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված սարքավորումներ:

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին Կենտրոնական անասնաբուժական լաբորատորիային փոխանցեց լաբորատոր սարքավորումներ եւ օպերատիվ արձագանքման համար անհրաժեշտ երկու մեքենա` 300 հազար դոլար ընդհանուր արժեքով:

«Ծրագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Հիմա մոտավորապես կեսն ենք լրացրել: Առաջիկայում կլինեն լրացուցիչ ուսուցումներ, դասընթացներ, սեմինարներ», - ասաց Գոդֆրին:

«Բացառել թռչնի գրիպի վտանգը, ես կարծում եմ, մասնագիտորեն հիմնավորված չէ: Շատ մեծ է թռչնագրիպի վտանգը: Ամենակարեւորը, որ մենք կարողանանք դրա առկայության պարագայում շատ արագ լոկալիզացնենք, որպեսզի այն տարածում չունենա», - ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: - «Վտանգը շատ մեծ է, մեր հարեւան բոլոր տարածքներում կա թռչնի գրիի վիրուս: Բայց սա մեզ հնարավորություն է տալիս վստահեցնելու, որ ցանկացած պարագայում կարողանանք ճիշտ ախտորոշել եւ հեռու պահել մարդկանց այդ վտանգներից»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG