Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Լեհաստանի արտգործնախարարը


Կիրակի օրը Հայաստան է ժամանելու Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգայի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են Աննա Ֆոտիգայի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:


Ինչպես հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Երեւանում գտնվելու ընթացքում Լեհաստանի արտգործնախարարության պատվիրակությունը այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Հայաստանցի պաշտոնակցի հետ Լեհաստանի արտգործնախարարը հանդիպելու է երկուշաբթի օրը: Հանդիպումից հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Լեհական պատվիրակության այցը կավարտվի երեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG