Մատչելիության հղումներ

Կալանվել է Հրանտ Դինքի սպանության գործով իններորդ կասկածյալը


Ուրբաթ օրը Ստամբուլի դատարանը կալանք է սահմանել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իններորդ կասկածյալի՝ Վեյսել Թոփրաքի նկատմամբ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվել նրան:

Թուրքական լրատվամիջոցները Թոփրաքին ներկայացնում են որպես գործով մեկ այլ կասկածյալի՝ Յասին Հայալի «մոտ ընկեր»: Հայալը խոստովանել է, որ սպանությունն իրականացնելու համար փող եւ ատրճանակ էր տրամադրել 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթին:

Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Դինքի սպանության գործով Թոփրաքից առաջ կալանված 8 կասկածյալները տրապիզոնցի ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG