Մատչելիության հղումներ

Սադամի փաստաբանը կբացահայտի բռնապետի գաղտնիքները


Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի փաստաբանն այսօր հայտնել է, որ առաջիկա մեկ տարում 500֊-էջանոց գիրք է գրելու Բաղդադի անկման, Սադամի ձերբակալության եւ բանտարկության մասին՝ բացահայտելով վերջինիս պատմած շատ գաղտնիքներ:

«Ֆրանսպրես»֊-ին տված հարցազրույցում փաստաբան Խալիլ ալ-Դուլայմին ասել է, որ գրքում զետեղելու է 200-300 նամակներ, բանաստեղծություններ եւ Սադամի ձեռքով գրած նյութեր:

«Մնացածը այն պատմությունները կլինեն, որոնք նախագահ Սադամն ինձ պատմել է բանտում անցկացրած 140 հարցազրույցների ժամանակ», - ասել է ապագա գրքի հեղինակ փաստաբանը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG