Մատչելիության հղումներ

Եվրատեսիլ - 2007


«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը սկսվելու է արդեն վաղվանից եւ տեւելու է երեք օր: Հելսինկի մեկնելու համար պայքարում են 20 երգ եւ 19 մասնակից:

Մրցույթին մասնակցող երգերի մեծ մասը անգլերեն է, միայն երեք երգ պարունակում են նաեւ հայերեն խոսքեր: Մասնակիցների մեծ մասը երիտասարդ եւ ոչ շատ հայտնի անուններ են: Հայ շոու բիզնեսի համեմատաբար վառ աստղերից մասնակցում են տարվա լավագույն երգչուհի Էմմին եւ տարվա լավագույն երգիչ Հայկոն, Սարգիս Էդվարդսը եւ V.O.X դուետը:

Երգի ընտրությունը կատարվելու է երկու կիսաեզրափակիչներով, որոնց ընթացքում ընտրվելու է 6 երգ. երկուսը ընտրելու է հանդիսատեսը` SMS քվեարկությամբ, իսկ 4-ը` հանձնաժողովը: Եզրափակիչ փուլում ընտրելու հնարավորություն ունի միայն հանձնաժողովը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG