Մատչելիության հղումներ

Մոսկվայում վախճանվել է ռուսաստանցի կինոռեժիսոր Ալբերտ Սարգսի Մկրտչյանը


Կյանքի 81-֊րդ տարում Մոսկվայում վախճանվել է ռուսաստանցի ռեժիսոր Ալբերտ Սարգսի Մկրտչյանը, որը 1957 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում:

Ալբերտ Մկրտչյանը «Սաննիկովի երկիրը» հայտնի ֆիլմի հեղինակն է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, նրա կինոնկարներում նկարահանվել են ռուսաստանցի հայտնի դերասաններ Գեորգի Վիցինը, Իգոր Կոստոլեւսկին, Կլարա Լուչկոն եւ Նատալյա Բելոխվոստիկովան:

Հայաստանի կինոգործիչների միությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ռուսաստանցի ռեժիսորը երբեք Հայաստանում ֆիլմ չի նկարահանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG