Մատչելիության հղումներ

Բաքուն վերստին առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումն անցկացնել չեզոք դաշտում


Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն առաջարակում է ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումներն անցկացնել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրանիայում:

Ադրբեջանական day.az լրատվական գործակալությանը այդ մասին հաղորդել է նախարարության մամլո ծառայության պատասխանատու Ռագիֆ Աբասովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը համաձայն չէ Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել Բաքվում եւ Երեւանում, ուստի վերը նշված առաջարկով դիմել է ՈւԵՖԱ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG