Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանի 68 պատգամավորներ կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը


Բրիտանական խորհրդարանի պահպանողական անդամ Բոբ Սփինքի կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկման առաջարկին մինչ օրս միացել են 68 պատգամավորներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամների եւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի՝ օրերս կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ բրիտանացի 66 պատգամավորներ էլ միացել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտող առաջարկին, որը ներկայացվել է լեյբորիստ Նիա Գրիֆիթի կողմից:


Բրիտանական խորհրդարանի անդամներ Փադի Թիփինգը, Բոբ Սփինքը, Նիա րիֆիթը, Էնդրյու Դիսմորը, ինչպես նաեւ Լորդերի պալատի անդամներ բարոնուհի Քոքսը եւ լորդ Էյվբերին կարեւորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը` բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին կոչ անելով ավելի ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքների պատգամավորների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG