Մատչելիության հղումներ

Հրդեհ՝ Երեւանի կենտրոնում


Այսօր ժամը 13:55-ին Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ վառվում է Թումանյան 19 շենքի տանիքը՝ շուրջ 100 քառակուսի մետր: Առաջին հրշեջ մեքենան դեպքի վայր է ժամանել հինգ րոպե անց, որից հետո հրդեհի մարմանը ուղղվել են եւս 5 մեքենաներ:

Հրշեջներին հաջողվել է բավական արագ՝ մոտ կես ժամվա ընթացքում մարել կրակը եւ թույլ չտալ դրա տարածումը դեպի բնակարաններ: Ներկայումս կատարվում են տանիքի քանդման աշխատանքները: Փրկարարական ուժերի վարչության պետ, գնդապետ Վաչագան Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հրդեհի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո միայն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG