Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Արմեն Հարությունյանը


Երեկ Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի, 38-ամյա Արմեն Հարությունյանը:

Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները, Հարությունյանի դիակը՝ «դանակով կամ այլ զենքով» հասցված 22 վերքերով, հայտնաբերվել է երեկ երեկոյան Գոսպիտալնի վալ փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ:

Հարուցվել է քրեական գործ, որը վարում է Լեֆորտովոյի միջշրջանային դատախազությունը:

Դատախազության անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Վարկածներից մեկի համաձայն` սպանությունը կատարել են սափրագլուխները:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG