Մատչելիության հղումներ

logo-print

Նախատեսվում է 3ուսուֆ Հալաչօղլուի եւ Արա Սարաֆյանի բանավեճը


«Թուրք եւ հայ պատմաբանները վերջապես հանդիպում են» վերնագրի ներքո Turkish Daily News-ը հաղորդում է, որ Թուրքիայի պատմության ինստիտուտի նախագահ 3ուսուֆ Հալաչօղլուն եւ Լոնդոնի «Կոմիտաս» հաստատության պատմաբան Արա Սարաֆյանը համաձայնել են այս տարվա ընթացքում հանդիպել եւ քննարկել, թե քանի մարդ է զոհվել Հարպուտից հայերի զանգվածային տեղահանման ընթացքում:

Ըստ Սարաֆյանի, սպանվել է շուրջ 12 հազար հայ: Հալաչօղլուն չի ընդունում այդ թիվը:

Առաջին անգամ պատմաբաններն այդ տվյալների շուրջ հրապարակավ վիճել են անցած տարվա մարտին: Վերջերս Հալաչօղլուն Սարաֆյանին առաջարկել է «հանդիպել եւ քննարկել հարցը»: Սարաֆյանը նամակով պատասխանել է, որ ընդունում է առաջարկը:

Թերթը, չնշելով պատմաբանների հանդիպման հնարավոր ժամկետը, փոխանցում է, թե հանդիպելու որոշումն ընդունվել է այս օրերին, երբ ենթադրվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG