Մատչելիության հղումներ

logo-print

Ռամիլ Սաֆարովի ազգականը եւ փաստաբանը Բուդապեշտում ավտովթարի են ենթարկվել


Բուդապեշտում ավտովթարի են ենթարկվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազգական Իկրամ Շիրիմովն ու Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Ազեր Թաղիեւը:

Թաղիեւը հաղորդել է, որ ինքը եւ Շիրիմովը Ադրբեջանի դեսպանատան մեքենայով երթեւեկել են, երբ հանկարծ ճանապարհին հայտնվել է մեկ այլ մեքենա: Մեքենաների բախվելու արդյունքում երկու ադրբեջանցիները թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանական «Զերկալո» թերթը հաղորդում է, որ հունգարացի իրավապահները քննում են վթարի հանգամանքները: Թերթը նշում է, թե չի «բացառվում վթարի՝ հայերի կողմից նյութված լինելու վարկածը»:

Հունգարիայի վերաքննիչ դատարանը այսօր քննելու է Ռամիլ Սաֆարովի գործը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG