Մատչելիության հղումներ

Դինքի սպանության մեջ կասկածվողը վիրահատության է ենթարկվել


«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Օգյուն Սամասթն այս գիշեր տեղափոխվել է հիվանդանոց եւ կույրաղիքի վիրահատության ենթարկվել:

17-֊ամյա Սամասթը լավ վիճակում է եւ դուրս կգրվի շաբաթվա վերջին՝ «Անատոլիա» գործակալությանն ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սենոլ Էրգյունեյը:

«Ֆրանսպրես»֊-ը հաղորդում է, որ հիվանդանոցում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել:

Հունվարի 19֊-ին կատարված սպանությունից հետո կասկածյալը պահվում է Քանդիրա քաղաքի խստացված անվտանգության ռեժիմի մեկուսարանում՝ Ստամբուլից 100 կիլոմետր դեպի արեւելք:

Դինքի սպանության գործով ձերբակալվել են 7 այլ կասկածյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG