Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Ֆրանսիայում թողարկվեց Շարլ Ազնավուրի նոր ալբոմը, որը նվիրված է ֆրանսիական քաղաքների արվարձաններում ապրող ներգաղթողների երեխաներին:

Նրա խոսքերով, օտար երկրներից եկածները հաճախ մեծ ռիսկի են ենթարկվում: «Ես կոչ չեմ անում պաշտպանել բոլորին, բայց նրանց պետք է օգնել ըմբռնումով եւ սրտի ջերմությամբ: Ընդ որում, եթե անհրաժեշտ է նրանց մի մասին արտաքսել երկրից, եկեք անենք դա, բայց ոչ ձեռնաշղթաներ հագցնելով եւ ինքնաթիռի մեջ նետելով»,֊ -գտնում է 83֊-ամյա շանսոնյեն:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ Ազնավուրը հաճախ է բարեխոսել ֆրանսիացի պաշտոնյաների առջեւ, խնդրելով քաղաքացիություն շնորհել կամ բնակարան հատկացնել բազմազավակ ներգաղթյալներին:

Մեկ ամիս առաջ Փարիզի քաղաքապետարանում Ազնավուրին մեդալ է հանձնվել՝ ներգաղթողների հիմնախնդիրների լուծման գործում անձնական վաստակի համար:

Ազնավուրի ծնողները Ֆրանսիա են ներգաղթել Թուրքիայից:

Օրերս Ազնավուրը համերգ է տվել Փարիզում, որի հասույթը կօգտագործվի ֆրանսերեն սովորող հարյուրավոր հայաստանցի երեխաների մեկշաբաթյա ֆրանսիական ուղեւորության կազմակերպման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG