Մատչելիության հղումներ

Թուրք լոբբիստը զգուշացնում է առաջիկա տարիներին Հայաստանին փոխհատուցում վճարելու հնարավորության մասին


Ամերիկայի թուրքական կազմակերպությունների համագումարի նախկին ղեկավար Էրջումենթ Քիլիջը նախազգուշացրել է առաջիկա տարիներին Թուրքիայի կողմից Հայաստանին խոշոր փոխհատուցման վճարման հնարավորության մասին:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի վկայությամբ, Քիլիջը պնդել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունմանը հայերի հետամուտ լինելը դրամական փոխհատուցում ստանալու նպատակ ունի:

Նա նշել է, որ ամերիկյան որոշ ապահովագրական ընկերություններ արդեն իսկ սկսել են փոխհատուցում վճարել ցեղասպանության հետեւանքով կորուստներ կրած հայերին, եւ այդ վճարումները շարունակվելու են: Հետեւաբար, ինչպես եզրակացրել է Քիլիջը, ապահովագրական խոշոր ընկերությունները իրենց ֆինանսական կորուստները փոխհատուցելու պահանջով հետագայում դիմելու են Թուրքիային:

Ամերիկայի թուրքական կազմակերպությունների համագումարի նախկին ղեկավարն ընդգծել է նաեւ, որ արդեն իսկ սկսվել է փոխհատուցման պահանջով հայերի դիմումների հոսքը տարբեր ինտերնետային կայքեր, այդ թվում www.armenianinsurancesettlement կայքը, ինչի անխուսափելի արդյունքն են լինելու բանկային եւ ապահովագրական լոբբիստական խմբերի ճնշումները Թուրքիայի վրա՝ այդ դիմումները բավարարելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG