Մատչելիության հղումներ

logo-print

Կանադահայ համայնքը գումարներ կհանգանակի Հայաստանի երկու սահմանամերձ գյուղերի վերականգնման եւ զարգացման համար


Կանադահայերի կոնգրեսը երեկ հայտարարել է, որ գումարներ է հավաքելու Հայաստանի երկու սահմանամերձ գյուղերի վերակառուցման եւ տնտեսական զարգացման համար:

Ըստ կոնգրեսի տարածած հաղորդագրության՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կանադահայերի նպատակն է լինելու կանադական դոնորների միջոցով ապահովել բոլոր պահանջվող ֆոնդերը այդ երկու գյուղերի համար:

«Ի կատարումն Հայաստանի կառավարության ցանկության՝ այդ ֆոնդերը հասցեատերերին են հասցվելու «Հայաստան» հիմնադրամի Կանադայի մասնաճյուղի միջոցով»,֊ - ասված է հաղորդագրության մեջ:

Այդ երկու գյուղերը մասն են 50 բնակավայրերի, որոնք Հայաստանի կառավարությունն ընդգրկել է գյուղական շրջաններում աղքատության վերացման ծրագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG