Մատչելիության հղումներ

logo-print

Washington Times. «Կոնգրեսը շատ ավելի կարեւոր առաջնահերթություններ ունի, քան 80 տարի առաջ կատարվածի քննարկումը»


Washington Times ամերիկյան թերթն իր այսօրվա խմբագրականում կարծիք է հայտնում, որ Կոնգրեսը շատ ավելի կարեւոր հարցեր ունի, քան Հայոց ցեղասպանության քննարկումը:

Թերթը փաստում է, որ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլին քվեարկություն է նշանակել Հայոց ցեղասպանության հարցով: «Այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները ներկայումս պայքարում է արմատական մահմեդականների դեմ հանուն գոյատեւման, Կոնգրեսը պետք է շատ ավելի կարեւոր առաջնահերթություններ ունենա, քան 80 տարի առաջ կատարված իրադարձությունների քննարկումը, առավել եւս երբ նման վարքագիծը լուրջ վնաս կպատճառի Թուրքիայի հետ հարաբերություններին»,֊ - կարծիք է հայտնել խմբագրականի հեղինակը:

Միաժամանակ, նա փաստում է. - «Իրականությունն այն է, որ Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված հայկական եւ հունական լոբբիստական կազմակերպությունները շատ ավելի մեծ ուժ ունեն Վաշինգտոնում, քան թուրքամետ խմբերը: Եվ Առաջին աշխարհամարտի ժամանակ պատահածի վերաբերյալ հին հաշիվները մաքրելու նրանց ջանքերը կարող են վնաս հասցնել Իրաքում կայունության ապահովման գործում Թուրքիայի հետ համագործակցելու մեր ունակությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG