Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հրապարակվել է 100 ամենահարուստ վրացիների ցուցակը


Թբիլիսիում լույս տեսնող The Georgian Times թերթը հրապարակել է աշխարհի 100 ամենահարուստ վրացիների ցուցակը, որը գլխավորում է Բորիս Բերեզովսկու գործընկեր Բադրի Պատարկացիշվիլին՝ 12 միլիարդ դոլարով:

«Իզվեսիա»-֊ի վկայությամբ՝ երկրորդ տեղում է Բիդզինա Իվանիշվիլին, որը վրացի օլիգարխներից ամենաառեղծվածայինն է՝ վերջին տարիներին նա ապրում է հարազատ Չորվիլա գյուղում եւ չի շփվում հանրության հետ: Նրա կարողությունը գնահատվում է 8 միլիարդ դոլար:

Ցուցակի վերին մասում քիչ չեն հայտնի անունները՝ քանդակագործ Զուրաբ Ծերեթելի, որին վերագրվում է 2 միլիարդ դոլար, Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձե՝ 1 միլիարդ դոլարով, երգիչ Վալերի Մելաձե՝ 200 միլիոնով եւ իտալական «Միլան»-֊ի ավագ Կախա Քալաձե՝ 40 միլիոն դոլարով:

The Georgian Times֊-ը պնդում է, որ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի անձնական կարողությունը կազմում է 75 միլիոն, իսկ պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլիի հարստությունը՝ 250 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG