Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայի արտգործնախարարը այսօր ժամանում է Երեւան


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր ժամանում է Երեւան:

Եվրամիության նախագահող Գերմանիայի արտգործնախարարը Հարավային Կովկասում է տարածաշրջանային այցով, որի նպատակն է Եվրամիության եւ հարավկովկասյան երեք հանրապետությունների միջեւ կապերի ընդլայնումը:


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը արդեն եղել է Ադրբեջանում, երեկ օրվա երկրորդ կեսին մեկնել էր Վրաստան:

Ադրբեջանում Գերմանիայի արտգործնախարարը շեշտադրել է համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

Թբիլիսում երեկ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում Շտայնմայերը հայտարարել է, որ Վրաստանի չկարգավորված հակամարտությունները չեն կարող խոչընդոտ լինել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության համար:

«Իհարկե, ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շահագրգռված են, որ ՆԱՏՕ-ի նոր անդամները իրենց հակամարտությունները դաշինք չբերեն: Մյուս կողմից, դա չի նշանակում, որ չլուծված հակամարտությունները խոչընդոտ են անդամակցությանը», - ասել է նա:

Գերմանիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ կօգտագործվեն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հնարավորությունները՝ առավելագույնս նպաստելու այդ հակամարտությունների կարգավորմանը քաղաքական երկխոսության միջոցով: Նա հույս է հայտնել, որ դրանց լուծումը իրական է, եւ որ վերջերս Ժնեւում կայացած բանակցությունները հույս են ներշնչում:

Շտայնմայերը հայտարարել է, որ գոհ է Վրաստան կատարած այցից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG