Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները հորդորել են Կիպրոսի իշխանություններին՝ արդարադատությանը հանձնել Բենոն Սեւանին


Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել Կիպրոսի իշխանություններին՝ արդարադատությանը հանձնել ՄԱԿ-֊ի «Պարեն նավթի դիմաց» ծրագրի ղեկավար Բենոն Սեւանին, որը մեղադրվում է կաշառակերության մեջ:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Թոմ Լանթոսը եւ կոնգրեսական Իլեանա Ռոս-֊Լեհտինենը նամակ են գրել ԱՄՆ֊-ում Կիպրոսի դեսպանին` խնդրելով օգնել արդարադատությանը հանձնել Բենոն Սեւանին, որն ապրում է Կիպրոսում:

Նյու-֊Յորքի դաշնային դատարանի հրապարակած մեղադրանքի մեջ նշվում է, որ Սեւանը 160 հազար դոլար կաշառք է ստացել ՄԱԿ-֊ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի ազգական Նեդլերից:

Սեւանի փաստաբանը հայտարարել է, որ ԱՄՆ-֊ը պարզապես «քավության նոխազ» է ուզում դարձնել Սեւանին` փորձելով կոծկել սեփական ձախողումներն Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG