Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»


Հայաստանի նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ՝ առանց նախապայմանների:

«Ֆիգարո» թերթում այսօր տպագրված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մերժել է Թուրքիայի առաջարկը՝ 1915 թվականին կատարվածն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, եւ կոչ է արել Անկարային ստեղծել միջկառավարական հանձնաժողով:

«Երկկողմ հարաբերությունների նորմալացումը կառավարությունների, այլ ոչ թե պատմաբանների պարտականությունն է»,֊ - կարծիք է հայտնել Հայաստանի նախագահը:

«Այդ պատճառով մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում՝ ամենանուրբ հարցերը»,֊ - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG