Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի գրոսմայստերը հրաժարվել է մասնակցել խոշոր մրցաշարին


Ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել վաղը Լինարեսում բացվող միջազգային խոշոր մրցաշարին` իր հյուրանոցային համարի կողոպուտից հետո տեղի իշխանություններից որեւէ աջակցություն չստանալու պատճառով:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի շախմատիստն ասել է, որ Պատսուարո ավանում փետրվարի 10-ին կողոպտել են հյուրանոցի համարը, որտեղ նա ապրել է իր հոր հետ: Տեղական իշխանությունների կողմից որեւէ աջակցություն չի եղել, հետաքննություն չի կատարվել:

Գրոսմայստերի խոսքերով, միջադեպը ծանր է ազդել իր, ինչպես ավագ Ռաջաբովի հոգեվիճակի վրա, եւ նրանք որոշել են չմասնակցել հեղինակավոր մրցաշարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG