Մատչելիության հղումներ

logo-print

Արդյո՞ք հայ աստղերը աղանդավորներ են


Հոդվածագիրը վկայակոչում է իրենց խմբագրության ստացած մի էլեկտրոնային նամակ, որի հեղինակը ոմն Տարոն Գեւորգյանն է, ով պնդում է, թե շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ աղանդավորներ են եւ ներկայացնում իր ասածն ապացուցող որոշ մանրամասներ:

Տարոն Գեւորգյանը նամակում նշել է նաեւ, որ ինքը մտադիր չէ վարկաբեկել մարդկանց, պարզապես «ուզում է վեր հանել ճշմարտությունը», իսկ իր բոլոր ասածները «ճշտված են եւ արժանահավատ»:

Անի Թովմասյանը՝ Շպռօտ բեմական անունով, ըստ նամակագրի, հարում է «Կյանքի խոսք» աղանդավորական շարժմանը: Երգչուհին, սակայն, «Մաքս Լիբերթի»-֊ին խիստ վրդովված փոխանցեց, թե անհնար է, որ որեւէ մեկն իրեն գոնե տեսած լինի «Կյանքի խոսք» աղանդի հավաքների ժամանակ. - «Իմ հագուկապին նայողը կհասկանա, որ ես չեմ կարող հավատացյալ լինել»:

Աղանդավոր է նաեւ, ըստ Տարոն Գեւորգյանի, երգչուհի Արմինե Նահապետյանը, ով եւս մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը: Արմինե Նահապետյանի խոսքով՝ ինքն արդեն հոգնել է ամեն անգամ սա կրկնելուց. - «Տարիներ շարունակ հերքում եմ, բայց ոչինչ չի փոխվում: Իմ մասին նման լուրեր տարածողները չեն տարբերում սովորական հավատքը աղանդից»:

Նամակագիրը նշում է, որ Արմինե Նահապետյանը իր հարցազրույցներից մեկում ասել է, թե մասնակցում է հոգեւոր համերգների, որտեղ նաեւ քարոզներ են հնչում: Մինչդեռ, ըստ Տարոն Գեւորգյանի, իրականությունն այն է, որ Արմինե Նահապետյանը «Ռեմա» կոչվող աղանդավորական շարժման հետեւորդներից է: «Թե ինչ հավաքների եմ մասնակցում, չպետք է հետաքրքրի ոչ մեկին: Առանց իմանալու՝ «Ռեման» ինչ է, խոսում են», - ասաց Նահապետյանը:

Տարոն Գեւորգյանը մատնանշում է նաեւ Անդրեին եւ դերասան ու «Ռուբիկոն» հեռուստածրագրի հաղորդավար Արսեն Գրիգորյանին: Վերջինս ասաց, որ բողոքական եկեղեցու հետեւորդներից է, իսկ այդ եկեղեցին, ըստ Արսեն Գրիգորյանի, աղանդ չէ. - «Անմտություն է բողոքականներին աղանդավոր համարել: Այդ մարդիկ ծանոթ չեն կրոնի պատմությանը»:

Այդուհանդերձ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանի կարծիքով՝ թե' բողոքականները, թե' «Կյանքի խոսքը» եւ թե' «Ռեման» աղանդավորական շարժումներ են:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG