Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա եւ Հնդկաստան


Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը վաղը մեկնելու է Փարիզ, որտեղ մասնակցելու է Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը եւ հայրապետական իր օրհնությունն է բերելու թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին։

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, փետրվարի 22-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Ֆրանսիայից հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան:

Տասնօրյա այցի ընթացքում նա կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներում, կայցելի Հայաստանի դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ամենայն հայոց կաթողիկոսը այցելելու է նաեւ տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Արեւելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի:

Այցի ժամանակ նախատեսվում են նաեւ պաշտոնական հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG