Մատչելիության հղումներ

Համանախագահները կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ բանակցություններին վնաս հասցնող գործողություններից


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայկական եւ ադրբեջանական կողմերին հորդորում են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում վերջին ժամանակաշրջանում արձանագրված դրական տեղաշարժերին:

Նման նախաձեռնությունների թվում համանախագահները նշում են նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արծարծված հարցադրումները:

Համանախագահները համատեղ հայտարարությունում, որը տրամադրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, հույս են հայտնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն մոտ ապագայում՝ «հաղթահարելու ապագա կարգավորման հիմնարար սկզբունքներին առնչվող առկա տարաձայնությունները»:

Ռուսաստանցի համանախագահ 3ուրի Մերզլյակովը, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 14-ին եւ 15-ին հանդիպել են Փարիզում: Այնտեղ նրանց հետ երեկ հանդիպել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հաղորդել էր, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ուղեկցում է պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Իլհամ Ալիեւին եւ Փարիզ մեկնելու մտադրություն չունի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG