Մատչելիության հղումներ

Բանվորն ընկել է 15-րդ հարկից եւ ողջ է մնացել


«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Նովոսիբիրսկում 27-ամյա մի շինարար վայր է ընկել նոր կառուցվող շենքի 15-րդ հարկից եւ ողջ է մնացել:

Դեպքի վայր հասած շտապօգնության բրիգադը բանվորի մոտ միայն ձեռքի կոտրվածք եւ կոնքա-ազդրային հոդի վնասվածք է հայտնաբերել: Բանվորն ասել է, որ աշխատանքի ժամանակ կորցրել է հավասարակշռությունը: Նա վայր է ընկել շինարարական աղբի ձյունածածկ կույտի վրա:

Նովոսիբիրսկի հիվանդանոցի բժիշկների խոսքերով, նրա առողջական վիճակը բարվոք է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG