Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է Վեշնյակի միկրոշրջանի ադրբեջանական համայնքի ղեկավարը


Այսօր առավոտյան Մոսկվայի Վեշնյակի միկրոշրջանում՝ Ժեմչուգովայա փողոցում, հրազենից սպանվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավար Չինգիզ Սիրոեւը:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթի փոխանցմամբ, հանցագործը մոտեցել է Սիրոեւին եւ գնդակ է արձակել նրա քունքին այն պահին, երբ ադրբեջանցին նստում էր իր «Կրայսլեր» մակնիշի մեքենան:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Նախնական վարկածի համաձայն, հանցագործությունը կապված է Սիրոեւի առեւտրական գործունեության հետ:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաղորդում է, որ Սիրոեւը բիզնես ուներ Վեշնյակովսկի շուկայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG