Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում կանցկացվեն Խոջալուի դեպքերի 15-ամյակին նվիրված միջոցառումներ


Թուրքիայի խորհրդարանում նախատեսված են Խոջալուի դեպքերի 15-ամյակին նվիրված միջոցառումներ: Ինչպես ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը, փետրվարի 26-ին թուրքական խորհրդարանի նախասրահում կազմակերպվելու է ցուցահանդես, որի բացման արարողության ժամանակ ակնկալվում է խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առընջի ելույթը:

Հաջորդ օրը Խոջալուի «ցեղասպանության» թեման քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի նիստում: Ելույթ են ունենալու խորհրդարանի փոխնախագահ Սադըղ Յաքութը, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Հալուք Իփեքը եւ այլ խորհրդարանականներ:

Հայկական կողմը կտրականապես հերքում է Ադրբեջանի պնդումները 1992 թվականի փետրվարին Խոջալուում հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանության» վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG