Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկը 2 մլն դոլար է հատկացնում Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին


Համաշխարհային բանկը երեկ 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին: Դրամաշնորհը կազմված է 8 հիմնական դոնոր երկրների տրամադրած գումարներից:

Թռչնագրիպի վարակի դեպքեր Հայաստանում, բարեբախտաբար, չեն գրանցվել, սակայն պատկան մարմինները իրավիճակը համարում են ռիսկային: Նախորդ տարեսկզբին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիր», որը մշակմանը մասնակցել են նաեւ Համաշխարհային բանկի փորձագետները:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի գյուղատնտեսական եւ բնապահպանական ծրագրերի վերլուծաբան Արտավազդ Հակոբյանի հավաստմամբ` տրամադրված գումարը, նախկինում վերցված վարկի հետ միասին, հնարավորություն կտան «համապարփակ գործողություններ իրականացնել թռչնագրիպի դեմ պայքարում». - «Լաբորատոր կարողությունների ստեղծում, տեղում հիվանդության մոնիտորինգի կասկածների, հիվանդության դեպքերի, վարակի դեպքերի ակտիվ փնտրում»:

Նախատեսված են նաեւ տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թվում` կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի, տեղական անասնաբուժական ծառայությունների վերազինում եւ հզորացում:

Կստեղծվի նաեւ փոխհատուցման հիմնադրամ` տնտեսվարող սուբյեկտների` վարակի հետեւանքով կրած վնասները փոխհատուցելու համար:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG