Մատչելիության հղումներ

Երեւանյան դիսկո-ակումբում երկու մարդ է սպանվել


Անցած գիշեր Երեւանի «Ռելաքս» դիսկո-ակումբում երկու մարդ է սպանվել:

Ժամը 04:00-ի սահմաններում դիսկո-ակումբում կրակոցների եւ վիրավորների մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Արտաշ Համբարձումյանի եւ Մհեր Պողոսյանի դիակները՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ, հաջողվել է պարզել հրաձգությանը մասնակցած երկու անձանց ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG