Մատչելիության հղումներ

Միշել Պլատինին կայցելի Վրաստան


Մարտի 7-8-ը Վրաստան է այցելելու ՈւԵՖԱ-ի նորընտիր նախագահ Միշել Պլատինին: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ֆրանսիական ֆուտբոլի աստղ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահ ընտրվեց հունվարի 26-ին Դյուսելդորֆում կայացած ՈւԵՖԱ-ի 31-րդ կոնգրեսում:

Ընտրություններից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոդար Ախալկացին հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի նորընտիր նախագահը առաջին աշխատանքային այցը կատարելու է Վրաստան:

Անցյալ տարվա օգոստոսին Միշել Պլատինին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով այցելել էր Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG