Մատչելիության հղումներ

Անգելա Մերկել. «Ադրբեջանը կարող է օգնել Եվրամիությանը էներգետիկ անվտանգության ապահովման գործում»


Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը կարող է օգնել Եվրամիությանը էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը, իր հերթին, վստահեցրել է, թե իր երկիրը 5 տարուց կկարողանա հասնել մարդու իրավունքների պաշտպանության այն չափանիշներին, որոնք պահանջվում են Եվրամիության հետ համաձայնություններով:

«Թրենդ» գործակալությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահն արտահայտվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում Եվրամիության միջնորդական դերի աշխուժացման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG