Մատչելիության հղումներ

Նոյեմբերյանի դիրքերում հայ սպա է զոհվել


Չորեքշաբթի օրը Նոյեմբերյանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում վիրավորվել եւ տեղում մահացել է նոյեմբերյանցի 49-ամյա պայմանագրային զինծառայող, մայոր Երվանդ Փաշիկյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, փաստի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG