Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը այսօր Փարիզում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Փարիզում հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն երեկ Փարիզում սկսել են հերթական խորհրդակցությունները՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Երկօրյա խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործախարարների հանդիպում կազմակերպելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG