Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց «ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ ռեժիսոր Արմեն Մազմանյանի:

Ըստ դատավճռի` Կարապետյանին վիրավորելու ու զրպարտելու համար մեղավոր ճանաչված Մազմանյանը պետք է վճարի 300 հազար դրամ տուգանք:

Կարապետյանը Մազմանյանի դեմ դատական գործ էր սկսել անցյալ տարի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում իրեն «մանկապիղծ, անգրագետ ու ջեբկիր» անվանելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ «դատարանն ու դատախազությունը կողմնակալ են եղել»:

«Ինձ թվում է, վճիռը արդեն գրած էր մինչեւ դատական պրոցեսի սկսվելը», - ասաց նա` հավելելով, որ վճիռը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում: - «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Տիգրան Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանից հեռացել է «գոհ, բայց ոչ ուրախ». - «Ես չեմ ուրախացել, ես իրեն իմ հոգու մեջ ներել եմ»:

Տիգրան Կարապետյանի համոզմամբ, դատական պրոցեսը շարունակություն չի ունենա, քանի որ «ապացույցներ չկան եւ պարտությունն [Մազմանյանի] անխուսափելի է»:

Մազմանյանը, մինչդեռ, վճռական է այս հարցում, քանի որ երբեմն «նույնիսկ աննշան դեպքերը սկզբունքային հարց են դառնում»: Եթե բոլոր ատյաններում լինի նույն վճիռը, Մազմանյանը պատրաստ է հրաժարվել քաղաքացիությունից:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG