Մատչելիության հղումներ

Փետրվարի 15-ին Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթ է ունենալու Արթուր Բաղդասարյանը:

Այս շաբաթասկզբին Բրյուսելում տեղի է ունեցել Կովկասակասպյան հանձնախմբի առաջին նիստը: Հանձնախմբի ստեղծման նպատակը տարածաշրջանի՝ Եվրամիությանն անդամակցության խթանումն է: Փոխնախագահներն են Արթուր Բաղդասարյանը եւ Մուսթաֆա Այդինը (Թուրքիա):

Նիստի արդյունքում ընդունվել է հանձնախմբի խարտիան, որտեղ ամրագրվել էր, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է:

«Առաջարկություններ արվեցին Հայաստան-Թուրքիա երկխոսության, Ադրբեջան-Ղազախստան, Ադրբեջան-Թուրքմենստան համագործակցության, ինչպես նաեւ Հայաստան - Ադրբեջան երկխոսության շուրջ: Նաեւ նշեցինք, որ Կովկասակասպյան տարածաշրջանում պետք չէ թերագնահատել Ռուսաստանի դերը, պետք չէ թերագնահատել Իրանի դերը եւ իհարկե՝ Չինաստանի դերը», - ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Բրյուսելում հրավիրված ասուլիսում ասել է հանձնախմբի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը:

Հանձնախմբի կազմում են Մադելին Օլբրայթը ( ԱՄՆ), Յոշկա Ֆիշերը (Գերմանիա), Աբբաս Մալեքին (Իրան), Միխայիլ Մարգելովը (Ռուսաստան):


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG