Մատչելիության հղումներ

Երիտասարդ ընդդիմադիրները պատրաստվում են պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների


Շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ «չեն հանդուրժի կեղծիքներ գալիք խորհրդարանական ընտրություններում», եւ միասնական ուժերով կպայքարեն դրանց դեմ:

«Ցույցեր, թռուցիկներ, հավաքներ, ընդհանուր հայտարարություններ. այսինքն` այն ամենը, ինչին պատրաստ է երիտասարդը», - առաջիկա պայքարի ձեւերից ներկայացրեց Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը` հավելելով. - «Կփորձենք ակտիվացնել ընդդիմադիր երիտասարդական դաշտը ու ցույց տալ երիտասարդների ամբողջ հզորությունը»:

«Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ Մայիլյանը ասաց, որ եթե «մայր կուսակցությունները չեն միավորվում` որոշ տարաձայնությունների կամ գաղափարախոսական տարբերությունների պատճառով», ապա երիտասարդները կարող են թողնել իրենց ամբիցիաները եւ միավորվել:

Երիտասարդ ընդդիմադիրները հայտարարեցին, որ նախատեսում են առաջիկայում ձեւավորել Ընդդիմադիր երիտասարդների խորհուրդ, որը նախընտրական շրջանում կհամակարգի իրենց գործուղությունները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG