Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը


Չորեքշաբթի օրը Երեւան է ժամանել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի հարցերով համադրման հանձնախմբի նիստին:

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը, ով նաեւ նշված հանձնախմբի նախագահն է, լրագրողներին ասաց, որ նիստի ընթացքում ստորագրվելու են զուտ աշխատանքային փաստաթղթեր:

Եռօրյա այցի ընթացքում նախատեսված է նաեւ պատվիրակության այցելությունը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը, որի վերազինման մասին հարցին Միխայլովը, առանց մանրամասնելու պատասխանեց, որ դա նախատեսված է:

Պատվիկությունը կմասնակցի նաեւ ուսումնամեթոդական հավաքի բացմանը մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում:

Համադրման հանձնախմբի նիստի ավարտին` փետրվարի 16-ին, նախատեսված է մամուլի ասուլիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG