Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեքշաբթի օրվա հրամանագրով գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանն ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից:

Մեկ այլ բարձրաստիճան զինվորական՝ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ինքը երեկ դիմում է ներկայացրել նախարար Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել հանրապետության նախագահին, որպեսզի իրեն ազատի պաշտպանության փոխնախարարի պարտականություններից:

Սեդրակ (Սեյրան) Սարոյանը եւ Արթուր Աղաբեկյանը մտադիր են զբաղվել քաղաքական գործունեությամբ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG