Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Գերմանիա:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատնից «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ այսօր Ալիեւը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտգործնախարար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերի հետ, ինչպես նաեւ «կլոր սեղանի» շրջանակներում մասնակցելու է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

Վաղը Իլհամ Ալիեւը Քոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամում հանդես է գալու «Ադրբեջանը 21-րդ դարում. զարգացում եւ հեռանկարներ» զեկույցով: Միջոցառմանը նախատեսվում է գերմանական Բունդեսթագի, կառավարության, քաղաքական, գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ադրբեջանի նախագահի այցի ծրագրում ընդգրկված է նաեւ երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովի անցկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG