Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի 2009 թվականի երիտասարդական առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը վիճակահանության արդյունքներով հայտնվել է 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականները:

Մասնագետներից շատերը գտնում են, որ մեր հավաքականը հայտվել է բավական բարդ խմբում, քանի որ Չեխիան, Ուկրաինան եւ Թուրքիան դասվում են Եվրոպայի ուժեղագույն հավաքականների թվին:

Առաջին հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի այս տարվա հունիսի 2-ին կամ 3-ին, իսկ վերջնական խաղացանկը պետք է համաձայնեցվի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Յուրաքանչյուր 10 խմբերից հաջորդ փուլ է անցնելու հաղթողը, ինչպես նաեւ երկրորդ տեղը գրաված 4 լավագույն հավաքականները: Փլեյ-օֆֆ փուլում այս 14 հավաքականները կխաղարկեն եզրափակիչ փուլի 7 ուղեգրերը:

Եզրափակիչ փուլի 8-րդ թիմը դաշտի տերերն են՝ Շվեդիայի ֆուտբոլիստները:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG