Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը մերժեց ներքին գործերի նախարարին անվստահություն հայտնելու առաջարկը


Թուրքիայի խորհրդարանը երեկ մերժեց ընդդիմության առաջարկը՝ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

Նախարարին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես էր եկել ընդդիմությունը`«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո:

«Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը նախարարին մեղադրում է «ահաբեկչական հարձակումների եւ հասարակական կարգուկանոնը խախտող իրադարձությունների թվի նվազեցման նպատակով միջոցներ չձեռնարկելու» մեջ:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցությունը, որի անդամն է Աքսուն, ինչպես փաստում է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը, հեշտությամբ հաղթահարեց ընդդիմության նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG