Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հերթական խորհրդակցությունները կանցկացնեն


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն վաղը Փարիզում կսկսեն հերթական խորհրդակցությունները՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հաղորդել է Անջեյ Կասպրշիկը, երկօրյա խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործախարարների հանդիպում կազմակերպելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG