Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Օրհան Փամուկը արտագաղթել է Թուրքիայից


Ենթադրություններ կան, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը արտագաղթել է Թուրքիայից: Այդ մասին այսօր հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից երկու շաբաթ անց Փամուկը մեկնել է Նյու Յորք՝ դասախոսություններ կարդալու Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա պարբերաբար դասավանդում է:

Սակայն Փամուկի մերձավորները ժխտում են, թե նա որոշել է արտագաղթել` սպառնալիքներ ստանալուց հետո:

«Նա չի փախել Թուրքիայից, նրա բացակայության մեջ ոչ մի արտասովոր բան չկա եւ նա վերադառնալու է»,֊ - «Ֆրանսպրես»-֊ին ասել է նրա գործընկերներից մեկը:

Դինքի նման Փամուկը նույնպես մեղադրվել է «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ: Անցած ամիս Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվողներից մեկը, որին դատարան էին տանում, բարձրաձայն խորհուրդ է տվել Փամուկին «խելքը գլուխը հավաքել»:

Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, որ Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG