Մատչելիության հղումներ

Գուրգեն Դալիբալթայանը ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից


Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնից եւ գլխավոր ռազմական տեսչի պարտականությունների կատարումից:

Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը Դալիբալթայանը զբաղեցնում էր 10 տարուց ավելի: Նա ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան եւ երկար տարիներ ծառայել է խորհրդային բանակում:

81-֊ամյա գեներալը մեծ դեր է խաղացել Հայաստանի բանակի կազմավորման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG