Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան համաձայնել է փակել միջուկային օբյեկտները


Հյուսիսային Կորեան այսօր համաձայնել է փակել իր գլխավոր ատոմային ռեակտորը եւ մյուս միջուկային օբյեկտները:

Ըստ Պեկինի վեցակողմ բանակցություններում ձեռք բերված համաձայնության՝ Հյուսիսային Կորեան 60 օրվա ընթացքում կփակի իր գլխավոր ատոմային ռեակտորը, փոխարենը ստանալով 50 հազար տոննա վառելիք կամ դրան համարժեք օգնություն:

Ատոմային օբյեկտների փակման գործընթացը շարունակելու դեպքում Հյուսիսային Կորեան կստանա եւս 1 միլիոն տոննա վառելիք:

Նույն համաձայնության շրջանակներում նախատեսվում է, որ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեան կհանի ահաբեկչական պետությունների ցուցակից եւ այդ երկրի հետ անմիջական բանակցություններ կսկսի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG