Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը հերքել է այն լուրերը, թե իր երկիրը պատրաստվում է հարված հասցնել Իրանին:

C-SPAN հեռուստակայանին տված հարցազրույցում նախագահն այդ տեղեկություններն անվանել է «աղմուկ», որը բարձրացրել են Վաշինգտոնում իր ընդդիմախոսները:

Միեւնույն ժամանակ, նա Իրանի իշխանություններին անվանել է «մարտաշունչ» եւ մեղադրել է նրանց միջուկային զենք մշակելու մտադրություն ունենալու մեջ:

Երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը զգուշացրել էր, որ Իրանի վրա ցանկացած հարձակում «խստորեն կպատժվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG