Մատչելիության հղումներ

Կոմիտասի անվան պանթեոնում երկուշաբթի օրը հավաքվել էին Հրանտ Մաթեւոսյանի գրչընկերներն ու հարազատները` նշելու գրողի ծննդյան 72-ամյակը:

Գրող Ռուբեն Հովսեփյանի բնորոշմամբ, Մաթեւոսյանի գրականության մեջ մեզ հոգեհարազատ է «հայությունը». - «Մեծ հայ էր: Հմայքը նրա իր զտարյուն, արիստոկրատ հայ լինելու մեջ էր»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը իր խոսքում նշեց, որ Մաթեւոսյանը «ամենափնտրված հեղինակն է ոչ միայն այսօր, այլեւ վաղն էլ այդպիսին է լինելու»:

«Արդեն օրակարգի հարց է դառնում` վերահրատարակել նրա գրքերը», - շարունակեց Անանյանը: - «Վերահրատարակել մեծ տպաքանակով, հնարավորինս մատչելի գներով, հասցնել հատկապես մարզերը, երիտասարդությանը, նոր սերնդին»:

«Այսօրվա մեր արձակը ինչ էլ անի, ինչ որոնումներ էլ անի, ամեն դեպքում այդ որոնումների սկիզբը Հրանտ Մաթեւոսյանի մեջ է` գիտակցեն դա այսօրվա արձակագիրները, թե չգիտակցեն: Եվ վայ այն ժողովրդին, որ հանկարծ չկարողանա այսպիսի հիշատակները պահել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գրականագետ Ազատ Եղիազարյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG