Մատչելիության հղումներ

logo-print

Հուսեյնի նախկին տեղակալը դատապարտվեց մահապատժի


Իրաքի գերագույն դատարանը այսօր մահվան է դատապարտել երկրի նախկին փոխնախագահ Թահա Յասին Ռամադանին:

Ռամադանը կախաղան է բարձրացվելու 1980-ականներին Դուջաիլ ավանում 148 շիաների սպանության գործում իր ունեցած դերի համար՝ նույն գործով, որով 2006 թվականի դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկվեց Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնը, իսկ հունվարին՝ նրա վարչակազմի եւս երկու ներկայացուցիչներ:

Անցյալ տարվա նոյեմբերին Ռամադանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն վճռաբեկ ատյանը մահապատիժ էր առաջարկել նրա համար եւ գործը վերադարձրել դատարան՝ վերջնական վճռի համար:

Գերագույն դատարանում Ռամադանը կտրականապես հերքել է իրեն վերագրվող հանցագործությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG